«Սյոն»-ի դարպասապահ Անտոն Մատրյուշկինի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այս մասին տեղեկացնում է «Матч ТВ»-ն:
Օրեր առաջ գերմանական ակումբի դիտորդները հետևել են 20-ամյա դարպասապահի խաղին:
Նշենք, որ Մատրյուշկինը «Սյոն»-ի կազմը համալրել է 2016 թվականի փետրվարին: Մոսկվայի «Սպարտակ»-ը նրա տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի: