Վիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին 4 հրատարակությունների հավաքածուն Christie’s աճուրդում վաճառվել է 3,68 միլիոն դոլարով, հայտնում է korrespondent.net-ը:
«Առաջին ֆոլիոյի» վաճառքից` հրապարակված 1623 թվականին, ստացվել է 2.75 միլիոն դոլար: Դրա մեջ մտել է 36 պիես, որոնցից 18-ը ավելի վաղ հրապարակված չի եղել: «Ֆոլիոն» և այլ հրատարակությունները` թողարկված 1632, 1664 և 1685 թվականներին, վաճառվել են ամերիկացի կոլեկցիոներին: