Վենեսուելայի իշխանությունները 3.7 տոննա զանգվածով կոկաինի բեռ են առգրավել՝ հայտնում է տեղի ոստիկանությունը։
RIA Novosti-ն, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ թմրանյութի խմբաքանակը պատկանել է մեքսիկական «Լոս Զետաս» թմրակարտելին։ Թմրանյութերի առգրավման գործողությունն իրականացվել է Տաչիրա և Վարգաս նահանգներում։
Հետաքննության արդյունքներով ձերբակալվել է 10 մարդ, ովքեր կապ ունեն թմրաթրաֆիքի հետ։
Այս գործողությունը հաշվի առնելով՝ վենեսուելական ոստիկանությունը տարեսկզբից առգրավել է մոտ 24.4 տոննա թմրանյութ, ձերբակալել մոտ 450 մարդու։