RIA Novosti-ի փոխանցմամբ՝ արևային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել Փենսիլվանիա նահանգի Լիհայ շրջանում: Այս մասին ասված է նախագծի թվիթերյան պաշտոնական օգտահաշվում:
«Բերթրան Փիքարը հենց նոր վայրէջք կատարեց Լիհայ Բելիում՝ Նյու Յորքի դարպասների մոտ, վառելիքի զրոյական օգտագործմամբ թռիչքից հետո»,- ասված է նախագծի հաղորդագրությունում:
Solar Impulse 2-ը հասարակությանը ներկայացվել է 2014 թվականի ապրիլին և հաջողությամբ փորձարկվել հունիսին: Օդանավի քաշը 2.3 տոննա է, թևերի բացվածքը՝ 72 մետր, որոնց վրա տեղադրված է 17.2 հազար արևային մարտկոց, որոնք էներգիա են արտադրում ինքնաթիռի շարժիչների համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը 140կմ/ժամ է: