Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ռուս-թուրքական հաշտության տենչը

Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը երեկ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Թուրքիայի հաշտության համար: Այս հայտարարությունը հնչում է Ստամբուլում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, ըստ էության, կարող է լինել ավելին, քան զուտ դիվանագիտական պասաժը, այսպես ասած, խաղաղասիրական ջանքի դրսևորումով:

Բանն այն է, որ Բաքուն նման միջնորդական հավակնություններ ներկայացնում էր նախորդ տարի նոյեմբերին, երբ ռուս-թուրքական օդանավային միջադեպը նոր էր տեղի ունեցել, և ըստ էության նոր էին լարվել երկու երկրների հարաբերությունները: Սակայն Բաքվի այդ հավակնությունը ոչ Անկարային պետք եկավ և ոչ էլ Ռուսաստանին: Եվ ահա, Ստամբուլում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին հայտարարում է միջնորդության մասին, միջնորդության պատրաստ լինելու մասին, ինչը կարող է նշանակել, որ Բաքվին այդ մասին որոշակի մտքեր փոխանցել է Թուրքիան:

Այս ֆոնին հետաքրքրական է դիտվում ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձը Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ, որում Պուտինը խոսում է Ադրբեջանի միջազգային բարձր հեղինակության մասին: Իսկ ի՞նչն է կարևոր որևէ միջնորդական առաքելության համար: Իհարկե, միջազգային հեղինակությունը:
Եվ այս առումով ստացվում է բավական ներդաշնակ մի պատկեր՝ Ալիևը հանդիպում Էրդողանին, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարում է ռուս-թուրքական հարաբերության միջնորդ լինելու պատրաստակամության մասին, Պուտինը Ադրբեջանի հեղինակությունն է արձանագրում:

Սա իսկապես ուշագրավ, իսկ Հայաստանի համար պարզապես վտանգավոր ներդաշնակություն է, եթե հիշենք, թե ինչ էր ասել Պուտինը Թուրքիայի հետ հարաբերության մասով՝ հաշտ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ պատրաստ են շատ հեռուն գնալ: Եվ չի բացառվում, որ ապրելով անհաշտության մեջ մի քանի ամիս, ռուսներն ու թուրքերը հասկացան, որ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները տուժում են: Իսկ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական հետաքրքրությունները տարածաշրջանում բավարարում են հայերի հաշվին՝ պատմականորեն:

Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ Բաքուն միջնորդության մասին վերստին հայտարարում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում վիեննական զարգացումների ֆոնին, ապրիլյան իր համար, ըստ էության, անհաջող ռազմական գործողություններից հետո: Եվ ոչ միայն իր համար, այլ նաև Ռուսաստանի, որին չհաջողվեց հասնել խաղաղապահների տեղակայումն անխուսափելի դարձնող վիճակի՝ հայկական բանակը խառնեց պլանները իր հերոսական դիմադրությամբ:

Եվ հիմա, ըստ երևույթին, եռյակը որոշել է, որ ուժերը պետք է միավորել առավել ևս, որ վիեննական գործընթացից նկատվեցին ղարաբաղյան խնդրում ռուսական գերիշխանության սահմանափակման կամ նվազեցման տանող միտումներ: Թուրքիան այդ առումով ավելի շուտ էր հայտնվել որոշակի իզգոյացած վիճակում: Եվ եթե սահմանափակվեն նաև ռուսական հնարավորությունները, ապա Թուրքիայի և Ռուսաստանի համար տարածաշրջանը որպես պարբերաբար համատեղ բաժանման ենթարկվող կարկանդակ, այն էլ հայության հաշվին, կարող է անդառնալի կորչել ձեռքից: Ըստ երևույթին այդ պատճառով էլ աճել է հաշտության տենչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում