Նյու Յորքի Irving Plaza համերգասրահում ամերիկացի ռեփեր T.I.-ի ելույթի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել: 3 մարդ վիրավորվել է՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 22:12-ին: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել են 1 կին և 2 տղամարդ, որոնցից մեկն ստացել է կյանքի համար վտանգավոր վնասվածքներ: