Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու հերթականությունը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը)` զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:
Հերթական արձակուրդից զինծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նման դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի:
Չօգտագործած արձակուրդի օրերը զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող զինծառայողներին.
3) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող զինծառայողներին:
Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված լրացուցիչ արձակուրդից, դա տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Մանրամասները՝ iravaban.net կայք