Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

ՀՀ-ԵՄ բանակցություններում դժվար հաղթահարելի դրույթներ կան. Սվիտալսկի

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելություն:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով բացի ԵԺԿ-ի բարձրացրած հայամետ հայտարարություններից, կարևորեց անցած տարվա վերջին մեկնարկած Հայաստան-Եվրամիություն բանակցությունները:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում կարևորեց Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունները՝ նախագահական կառավարման մոդելից խորհրդարանակին անցնելը, և նշեց, որ այս գործընթացում առանձնակի կարևորություն ունեն քաղաքական կուսակցությունները։ Դեսպանը հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին եվրոպական կոչումը իր դրսևորումը կգտնի մոտալուտ ընտրությունների կազմակերպման ու անցկացման մեջ:

«Առաջին լրատվական»-ը դեսպանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում Հայաստան-Եվրամիություն անցած տարվանից մեկնարկած բանակցությունները, երբ պատրաստ կլինի վերջնական փաստաթուղթը:

Բանակցությունները լավ են ընթանում, երրորդ փուլը տեղի ունեցավ այստեղ՝ Երևանում։ Ես կարող եմ վստահեցնել, որ բանակցությունների ոգին լի է կառուցողական մոտեցմամբ և կառուցողական օրակարգով: Կան իհարկե դժվարանցելի հատվածներ, դժվարություններ, բայց կարող եմ վստահորեն ասել, որ երկու կողմերն էլ կգտնեն դրանք հաղթահարելու միջոցները։ Վերջին իրադարձությունների արդյունում պարոն Նալբանդյանն ու տիկին Մոգերինին համաձայնեցին դեդլայներ չսահմանել, երկու կողմերն էլ հակված են հնարավորինս շուտ ավարտին հասցնել բանակցությունները, բայց երբ՝ դեռ չեմ կարող ասել։

Դեսպանը հավելեց, որ քիչ առաջ անձամբ է նախարար Նալբանդյանից հետաքրքրվել, թե ինչ վերաբերմունք ունի վերջերս անցկացված նախարարական համաժողովի վերաբերյալ, Նալբանդյանն էլ նշել է՝ մնում է մշակել դժվարանցելի հատվածները։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց՝ թեպետ իրավասու չէ խոսել Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքից, սակայն հավելեց՝ պատրաստ են ներդրում ունենալ:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև ԵԺԿ անդամ հայաստանյան կուսակցություններին և նրանց գործունեությանը՝ հավելելով, որ հնարավորություն է տալիս միասին աշխատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում