Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խադիջա Իսմայիլովան ազատության մեջ է. նրա ազատ արձակումը խորհրդանշական է

Խադիջա Իսմաիլովայի պատժամիջոցը՝ ազատազրկումից պայմանական ազատազրկման։ Նաև Գերագույն դատարանի որոշմամբ՝ Խադիջան արդարացվել է իր մեղադրանքների 2 հոդվածներով։ Այսպիսով, Խադիջան այժմ դատապարտված է 3.5 տարի պայմանական ազատազրկման։

Նա ձերբակալվել էր 2014թ. դեկտեմբերին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, այնուհետև դրան ավելացվել էին տնտեսական մեղադրանքներ, արդյունքում Խադիջան դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման։ Իսմաիլովայի ազատազրկումը Ադրբեջանի և միջազգային հանրության միջև հակասությունների ամենամեծ աղբյուրներից էին։ Միջազգային կազմակերպությունները համարում են, որ Խադիջա Իսմաիլովայի ձերբակալությունը վրեժ էր իշխանության բարձր օղակներում կոռուպցիայի վերաբերյալ նրա բացահայտումների համար։

Այսօր ավելի վաղ Խադիջա Իսմաիլովայի ազատ արձակման հարցն էր բարձրացրել Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը։ Մույժնիեքսը հայտարարել է, որ մարդու իրավունքները չեն կարող լինել բանակցությունների կամ սակարկության առարկա և իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների այն պնդումների համար, որ քաղբանտարկյալները դատապարտվել են կոնկրետ քրեական գործերի համար, և որ նրանց մեղքը ապացուցված է դատարանի կողմից:

Երեկ նույն հարցն էր բարձրացրել ամերիկյան ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը։Նա Բաքվին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի հետաքննող լրագրողուհի Խադիջա Իսմաիլովային: Մակքեյնը սպառնացել է, որ հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի իշխանությունների հանդեպ:

Այն, ինչ անում են նրանք, սխալ է: Նրանք փչացնում են ողջ ազգի իմիջը: Իշխանությունների գործողությունները վնասում են ադրբեջանցիների իմիջին»,- ասել է Մակքեյնը:

Ադրբեջանի իշխանությունները, արդարանալով Խադիջայի ձերբակալության համար, ասում են, որ նա անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի հանցագործ խմբի գործունեության արդյունք է, չնայած Մահմուդովը պաշտոնանկ էր արվել դեռևս հոկտեմբերին, իսկ Իսմաիլովայի ձերբակալության նկատմամբ միջազգային հանրությունը անընդհատ սևեռում էր Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունը։

Մյուս այլախոհներին ազատ արձակելու շարքում Խադիջա Իսմաիլովային ազատ արձակելը խորհրդանշական է։ Այն կարող է լուրջ փոփոխության նախանշան լինել ժողովրդավարացման ուղու վրա շրջադարձի՝ Ադրբեջանի քաղաքականության մեջ, ինչը սկսեց նկատվել Վիեննայի բանակցություններից հետո։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում