«2011թ-ից, երբ որ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ ծախսերը կտրուկ սկսել են նվազել,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: – Շատ լուրջ խնայողություններ ենք ունեցել հենց առաջին տարվանից սկսած: Էսօր հասել ենք էնպիսի մակարդակի, որ գնումների հարցում էլ իջեցնելու տեղ էլ չունենք»:
Նախարարը նաև փորձեց հավաստիացնել, որ կոռուպցիոն ռիսկերը գյուղնախարարությունում նվազագույնի են հասցված: «Էնպես չի, որ մեզ մոտ կոռուպցիա կա, լրագրողական հետաքննություն անցկացրեք, ինքներդ էլ կարող եք համոզվել»,- նշեց նախարարը:
Նա նաև հավելեց՝ գործուղումներն էլ շատ սահմանափակ են եղել, և ինքն ինչ նախարար է դարձել՝ միայն էկոնոմ կարգով է գործուղումների գնացել՝ փոքր պատվիրակությամբ, մեկ հոգու ուղեկցությամբ:
«Ես իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի նույնիսկ, ամեն ինչի դեմ, միշը պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ որ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառ էին թողնում, ազնվությամբ, փոքր բան եմ ասում, կարող է ձեզ համար շատ տարօրինակ թվալ, բայց իմ էությամբ ես էդպիսին եմ»:
Հարցին՝ վերանորոգման ծախսեր չե՞ք արել՝ նախարարը պատասխանեց. «Արել եմ՝ իմ հաշվին, տուալետներն եմ նորոգել, միջանցքը, նկարներ եմ կախել: Արել եմ իմ հաշվին, ես նախարարի աշխատավարձ դեռ չէի ստացել»:
Մանրամասները՝ տեսանյութում: