«Մեքենաների կրճատելը կոռուպցիայի հետ կապ չունի, դա պետական ծախսերի կրճատել է, որը կարող է և վատ է, քանի որ կարող են կրճատել և այդ խնայած փողն ավելի վատ տեղ ծախսել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Մենք խոսում ենք երեք կարևոր բաների մասին. վերացնել արտահանման մենաշնորհը, վերացնել ներմուծման մենաշնորհը և հանել սահմանի մաքսային հսկիչ գները»,- նշեց Հ. Բագրատյանը:
Հ. Բագրատյանի խոսքով՝ մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, նշանակում է ՀՀԿ-ի իշխանությունից հրաժարում:
Մանրամասները՝ տեսանյութում: