Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Հայաստանի հնարավոր պատասխանը Ղազախստանին

Ղազախստանի նախագահ Նազարբաևի պահանջով ԵՏՄ վարչապետների հանդիպումնը, որ նախատեսված էր անցկացնել Երևանում, ինչպես հայտնի է, չեղյալ հայտարարվեց: Պատճառը քառօրյա պատերազմն էր:

Ակնհայտ էր, որ այդ քայլով Ղազախստանի նախագահը իր զորակցությունն էր հայտնում պատերազմական գործողություններ սկսած Ադրբեջանին: Այդ կարծիքին էին նաև հայաստանյան մի շարք քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, ըստ որոնց՝ տրամաբանությունը և ԵՏՄ-ում համագործակցության մասին համաձայնությունը հուշում էին, որ ԵՏՄ-ում Հայաստանի գործակից երկրները պետք է որ իրենց գործընկեր Հայաստանի շահերը պաշտպաներն, բայց կյանքը ցույց տվեց, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանը այդ կառույցի անդամ երկրների համար շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան Հայաստանը:

Պաշտոնապես վարչապետների հանդիպումը Հայաստանում չանցկացնելու պատճառաբանությունը պատերազմական վիճակն էր: Իբր՝ Հայաստանը գտնվում է ոչ կայուն վիճակում: Բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ ոք ապահովագրված չէ երկրում ստեղծվող անկայուն վիճակից:

Արդեն քանի օր է՝ հուզումներ են տեղի ունենում Ղազախստանում: Մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ հողային նոր օրենսգրքում կատարվող փոփոխությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ: Մայիսի 21-ից սկսած ձերբակալվածների մեջ մեծ է լրագրողների թիվը, որոնց հանրահավաքի վայրից ոստիկանական բաժանմունք են տարել բռնությունների արդյունքում՝ առգրավելով նրանց հեռախոսներն ու աշխատանքային գործիքները: Մեծ թվով քրեական գործեր են հարուցվել ակտիվիստների նկատմամբ: Բողոքի միջոցառումները ոստիկանների կողմից մեկնաբանվում են որպես չարտոնված, ինչը նրանց հնարավորություն է տալիս ձերբակալել մասնակիցներին:

Ըստ էության, Ղազախստանում այսօր վիճակը կայուն համարել հնարավոր չէ: Ստեղծված վիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք տեղին չէ ի պատասխան Ղազախստանի ապրիլյան քայլի առաջարկել, որ Ղազախստանում մայիսի 31-ին սպասվող ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումն այլ քաղաք տեղափոխվի: Եթե հայաստանյան իշխանությունները դրսևորեն նման համարձակություն և գնան այդ քայլին, ապա դա Հայաստանի կողմից կլինի ամենալավ պատասխանը Ղազախստանին:

Նկատենք, որ Ղազախստանում տևական ժամանակ սկսած խժդժությունների պատճառը բնավ էլ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն: Իրականում այդպիսի խնդիր բնավ էլ չկա: Իրենց մամուլից էլ կարելի է տեղեկանալ, որ 10 տարվա վարձակալության ժամկետը դարձրել են 25 տարի, որպեսզի խթանվեն ներդրումները, որոնք կատարվում են ռիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում: Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարարը նույնպես հանրահավքների օրերին պարզաբանել էր, որ հողային նոր օրենսգրքում կատարված փոփոխությունները վտանգավոր չեն և դրանք բնավ թույլ չեն տալիս հող վաճառել օտարերկրացիներին: Փոխնախարարի խոսքով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները չեն փոխանցվի օտարերկրյա քաղաքացիներին որպես մասնավոր սեփականություն: Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ձեռք բերել միայն ժամանակավոր հողօգտագործման հիման վրա` մինչև քսանհինգ տարի վարձակալության պայմաններով:

Ղազախստանում սկսված խռովությունները, բողոքի ակցիաներն ավելի շատ մարդկանց ներսում վաղուց կուտակված դժգոհությունն է կապված տնտեսական ճգնաժամի, սղաճի, ազգային արժույթի արժեզրկման, աշխատատեղերի կրճատման հետ: Մարդկանց մոտ պարզ հարց է առաջանում, թե լինելով այսքան հարուստ երկիր, ինչու իրենց կյանքը չի բարելավվում, մի բան էլ՝ գնալով սկսում են ավելի վատ ապրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում