Երևանի Մանուկ Աբեղյանի անվան 3-րդ ավագ դպրոցի շրջանավարտների համար ևս վերջին զանգը կհնչի մայիսի 27-ին: Դպրոցում միջոցառմանը վերջերս են սկսել պատրաստվել: Քառօրյա պատերազմից հետո փոխվել է տոնական միջոցառումների տրամադրությունը, դրա հետ մեկտեղ՝ բոլոր ծրագրերը:
Ավագ դպրոցում միջոցառումների ձևաչափը փոխվել է: Վերջին զանգի միջոցառման ամենակարևոր և հուզիչ մասը նվիրված է քառօրյա պատերազմին:
Քառօրյա պատերազմից հետո դպրոցի շրջանավարտները հրաժարվել են նաև ավարտական ճաշկերույթ-պարահանդեսից:
Վերջին զանգին անհամբեր սպասում են հատկապես տղա շրջանավարտները. զորակոչ են ուզում: Ուզում են օր առաջ հայրենիքի սահմանը պաշտպանելու հնարավորություն ունենալ: