ԱԺ-ում այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստին քննարկվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է, որ կկարգավորվեն Արցախ առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն մտահոգություն հայտնեց. «Մենք ինչ-որ տեղ չենք գիտակցում, որ պետության մեջ զուգահեռ կառույցներ ենք ստեղծում»: Նրա խոսքով՝ սա պետություն է, համքարություն չէ. բանակին զուգահեռ կառույցը փորձանք է դառնալու:
Մանրամասները՝ տեսանյութում: