Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ: Նախատեսվում է փոփոխություններ կատարել, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:
Օրենքն այս տեսքով չի կարելի ընդունել, որովհետև իրավական կազուս կստեղծվի. այս տեսակետը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և ներկայացրեց առաջարկներ՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների ձևակերպումներում խմբագրումներ անելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: