Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Ինչպե՞ս հեռանալ Ռուսաստանից

Ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ կամ էլ առնվազն, ինչպես անուղղելի ռուսամոլներն են արդեն խոստովանում, մեզ այնքան է բարեկամ, ինչքան Ադրբեջանին: Ռուսաստանը Ադրբեջանին զինել է մեր վրա հարձակվելու համար: Մենք ենթադրում էինք, որ մեզ էլ կզինի Ադրբեջանից պաշտպանվելու համար, մանավանդ որ՝ արդեն հրապարակել էր մեզ ու Ադրբեջանին տրվող զենքի ցուցակը, և մենք տեսել էինք, որ մեզ տրվում է նրանց տրվող զենքից պաշտպանվելու զենքի տեսականի:

Ադրբեջանին զենքը տրվեց, մեզ՝ ոչ: Ավելին՝ դեսպանատան երկրորդ քարտուղարի շուրթերով ասվեց, որ մինչև Ղարաբաղը չճանաչենք, մեզ զենք չի տրվի: Այսինքն՝ մի անգամ խաբեցին, ասացին՝ բարեկամ ենք, բայց զենքը տվեցին Ադրբեջանին, հետո էլի խաբեցին, ասացին՝ ձեզ էլ կտանք, բայց չտվեցին, հետո էլի խաբեցին, Ադրբեջանին դրդեցին մեզ վրա հարձակվել, հետո էլի խաբում են, ասում են՝ Ղարաբաղը ճանաչեք, որ տանք: Հոմերոսը զգուշացնում էր ընծաներ բերող դանայացիներից:
Իսկ ինչո՞ւ են մեզ անընդհատ խաբում, այս ինչ հեշտ խաբվող իշխանություն ունենք, որին անընդհատ խաբում են ու դեռ տեղ ունեն խաբելու:

Հիմա մոդայիկ է դարձել խոսել աշխարհաքաղաքական շահերից: Ու հանկարծ սկսել են հասկանալ, որ մեր ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում: «Աշխարհաքաղաքական շահերի» մասին քաղաքական գործիչները խոսում են դեմքի այնքան լուրջ արտահայտությամբ, որ հասկանում ես՝ իրենք էլ են հասկանում, որ աշխարհաքաղաքական շահ ասածը մեկ օրվա չէ, էսօրվա չէ, փոքր-ինչ հավերժ բան է: Բա էդ դեպքում, ա՛յ խելոքներ, ինչո՞ւ մտաք Ռուսաստանի մեջ, կամ ավելի ճիշտ՝ թույլ տվեցիք, որ Ռուսաստանն այնքան մտնի մեր մեջ, որ էլ բաժանել չի լինում: Էն ժամանակ չէի՞ք հաշվել «աշխարհաքաղաքական շահը»: Ու մեկ էլ բերում են Վրաստանի օրինակը, Ուկրաինայի օրինակը. տեսա՞ք՝ ինչ եղավ, երբ փորձեցին բաժանվել:

Բայց ամենևին միասնական շահերի մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ Ռուսաստանը պատժում է, միևնույն է, պատժում է, ինչքան ավելի շատ է դիֆուզվել քո մեջ, այնքան ավելի դաժան է պատժում:
Հիմա գնալով ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանից սպասելիք չունենք՝ ՀԱՊԿ-ը մեզ չի պաշտպանի, ԵԱՏՄ մտնելուց միայն տնտեսապես կորցրեցինք, զենքն էլ չեն տալիս: Մնում է քննարկել ռուսական ռազմական բազայի հարցը, որը, ըստ մեր միֆի, մեզ պետք է պաշտպանի Թուրքիայից (ու նաև Ադրբեջանի՞ց): Սակայն սա միայն մեր միֆն է, իսկ ռուս պաշտոնյաներն ասում են, որ այդ բազան ամենևին Հայաստանը պաշտպանելու համար չէ, այլ «տարածաշրջանային կայունության»:

Ու էլի ասում են՝ ախր ո՞նց բաժանվենք, հո դա մի օրում չի լինում: Քանի՞ օր պահանջվեց ԵԱՏՄ մտնելու համար: Եվրամիության հետ ասոցիացիան էր, որ տարիներով քննարկում էինք, ԵԱՏՄ հո մի օրում մտանք:

Ասում են՝ ՀԱՊԿ-ից չի կարելի դուրս գալ, որովհետև մեզ անհրաժեշտ է անվտանգության համակարգ, ու ճիշտ են ասում: Բայց միանգամից 2 հարց՝ իսկ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգության համակա՞րգ է, և երկրորդը՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս չգանք, ոչ մի այլ համակարգի մեջ չե՞նք կարող մտնել:

Ու մանավանդ՝ ռազմական բազան: Հիմա, երբ պարզ դարձավ, որ բազան մեզ ոչ ոքից չի պաշտպանելու, կրկին կիսաձայն սկսեցին փսփսալ, թե «զենքի պահերով լիքը խնդիրներ են լուծվում»: Նախ՝ հիմնականը չի լուծվում, քանի որ Ռուսաստանը մեր գնած զենքը մեզ չի տալիս, հետո էլ՝ սա ճիշտ և ճիշտ նման է 2013թ. «սև սեպտեմբերի 3-ից» հետո փսփսոցներին, թե ԵԱՏՄ մտնելով՝ մենք անվտանգության խնդիրներ ենք լուծում: Հիմա կարո՞ղ ենք պահանջել, որ փսփսոցները դադարեցնեն և պարզ ու հստակ ասեն՝ ի՞նչ անվտանգության հարց էին լուծում ԵԱՏՄ-ով և հիմա ի՞նչ զենքի հարց են լուծում բազայով:
Ակնհայտ է, որ մեզ ոչ ոք զենք չի տա, քանի դեռ ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ում ենք: Այսինքն՝ Ռուսաստանը Ադրբեջանին զինել է, իսկ մեզ համար էլ ստեղծել է պայմաններ, որ մնանք անզեն: Ու դժվար է ասել՝ ակամա եղավ, որ մենք դարձանք մատաղացու Պուտինի 90%-անոց ռեյտինգի համար, մենք դարձանք Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացման զոհը:

Ու հարցը՝ ինչպե՞ս հեռանալ Ռուսաստանից, պետք է նորովի ձևակերպել՝ ինչպե՞ս փրկվել Ռուսաստանից, ու պատասխանն էլ է կարծես ակնհայտ՝ միանգամից, քանի որ Ռուսաստանի հետ անցկացրած ամեն օրը ավելի է թուլացնում ու թունավորում Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում