Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ: Նախատեսվում է փոփոխություններ կատարել, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ կամավորականների ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքներին, առաջարկեց կամավորականի զոհվելու դեպքում նրա աշխատավարձը պահպանել, եթե նա ունի անչափահաս երեխաներ:
Մանրամասները՝ տեսանյութում: