Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ: Նախատեսվում է փոփոխություններ կատարել, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով Ա. Ասատրյանին հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներով է նվազեցվելու կամ կասեցվելու առաջնագիծ մեկնած կամավորների վարկային պարտավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: