Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ: Նախատեսվում է փոփոխություններ կատարել, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ողջունելով այս նախգիծը, հայտարարեց, որ պետք է իրապես պարզել՝ ով է իսկապես գնացել Արցախ, այլ ոչ թե նստել դիվանին. «Զինկոմիսարիատից անհրաժե՞շտ է թուղթ բերել, որ հարգելի պատճառվ է բացակայում, թե՞ կան նաեւ այլ տարբերակներ: Ցավոք, որոշ գործատուների հետ շփման ժամանակ, նրանք ապացուցել են, որ տվյալ աշխատողը հանրապետությունից իր անձնական նպատակներով է բացակայել, սակայն ասել է, թե առաջնագծում է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: