«Կարևորագյույն հարցեր էինք դրել, որոնք հաշվի չեն առնվել, մեծ ռիսկի տակ եք վերցնում՝ փորձելով ձևավորել 2/3-ի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, հետո փոշմանելու եք, որ ընդդիմությանը այդքան նեղացրել եք»,- այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու: