Բրիտանացի գյուտարար Քոլին Ֆերզը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել իր կողմից մոդիֆիկացված երաժշտական գործիքները՝ հրանետ-էլեկտրակիթառը և ծխացող բաս-կիթառը։ Տեսանյութը հայտնվել է Ֆերզի YouTube-ի ալիքում։
Քոլին Ֆերզը, որը բնակվում է բրիտանական Ստեմֆորդում, հայտնի է իր արտասովոր գյուտերով։ Ապրիլի վերջին նա իր ավտոտնակում հավաքել էր թռչող մոտոցիկլետ, իսկ 2013-ին՝ արագընթաց մանկասայլակ։