Երկրորդ ընթերցումից հետո ԸՕ նախագծում տեղի են ուեցել խմբագրական փոփոխություններ, շտկումներ, վրիպակների ուղղումներ, որոշ նախադասություններ վերաշարադրվել են, մեկ կարևոր նախադասություն է ավելացվել: Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստում տեղեկացրեց ԱԺ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ նաև Լևոն Զուրաբյանի մտահոգություններին`հայտարարելով, որ եթե հունիսի մեկից հետո հաջողվի գտնել մեխանիզմներ, որոնք ավելի իրատեսական կդարձնեն ԸՕ-ն, իրենք պատրաստ են արտահերթ նիստ հրավիրել և փոփոխություններ մտցնել: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված առաջարկություններ, որոնք դեռ չեն հասցրել քննարկել, նույնպես ուշադրությունից դուրս չեն մնա:
Մանրամասները՝ տեսանյութում: