Lent.az-ի փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը դիմել են Նիդերլանդների ԱԳՆ՝ խնդրելով իրենց հատկացնել քաղաքական ապաստան:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Յունուս ամուսիններն արդեն իսկ ներկայացրել են քաղաքական ապաստան ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու պետք է պատասխան ստանան մեկ շաբաթվա ընթացքում:
Լեյլա ու Արիֆ Յունուսները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել նախորդ տարվա դեկտեմբերին: Մի քանի ամիս անց իրավապաշտպանները բուժման նպատակով լքել են Ադրբեջանը և ներկայումս բնակվում են Ամստերդամում: