Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ պաշտոնապես մեկնարկել է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Բինալի Յըլդըրըմի պաշտոնավարումը: Նրա ներկայացրած նոր կառավարության կազմն արդեն իսկ հաստատվել է նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից և ներկայացվել հանրությանը:
65-րդ կառավարության կազմում ընդգրկվածների մեծ մասը համարվում են Էրդողանին մոտ կանգնած անձինք: Կուլիսների հետևում Բինալի Յըլդըրըմի կառավարությանը անվանում են «Էրդողանի կառավարություն»:
Թերթը հրապարակել է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որի բոլոր անդամների լուսանկարներում պատկերված է հենց Ռեջեփ Էրդողանը, որը երկիրը տանում է «Մեկ մարդու ռեժիմի» ուղղությամբ: