Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրային հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Իրանի հետո ոչ ֆորմալ խորհրդակցությունները կմեկնարկեն հունիսին:
Նիկիշինան հայտարարել է, որ իրենք որպես Իրանի հետ համագործակցության մաս են տեսնում առևտրի ոլորտում առկա սակագնային ու ոչ սակագնային արգելքները:
«Սակայն ազատ առևտրի համաձայնագրի մասին որոշումը, բնականաբար, դեռ ընդունված չէ: Որոշվել է Իրանի հետ ստեղծել բացառիկ նախադեպ: Դրանք ոչ ֆորմալ խորհրդակցություններ են: Մենք այդ խորհրդակցություններին ձեռնամուխ կլինենք հավանաբար հունիսի սկզբին»,- ասել է նա: