Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Դիեգո Սիմեոնեի մասին, որի թիմի դեմ մայիսի 28-ին ֆրանսիացի մասնագետի ֆուտբոլիստները կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում:
«Սիմեոնեն արդեն մեծ հաջողությունների է հասել, իսկ ես սովորելու շատ բան ունեմ: Նա միանշանակ աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա շատ լավ է հասկանում ֆուտբոլից, հատկապես լավ գիտի իր թիմը: Սիմեոնեն գիտի՝ ինչ պետք է անել եզրափակիչ դուրս գալու համար, և միայն սա նրան դարձնում է աշխարհի լավագույններից:
Մարզական կարիերայի ընթացքում նա ցույց է տվել բնավորության ուժեղ կողմեր, որոնք ակնառու են նաև մարզչական գործունեության ընթացքում: Նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ մարզչին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Զիդանի խոսքը: