ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդներից մեկի՝ 20-ամյա Հայկ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծանր: Armtimes.com-ի տեղեկություններով, Հայկ Պետրոսյանին տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Կայքին հաջողվել է պարզել, որ 20-ամյա Պետրոսյանը ծեծկռտուքի հետևանքով ստացել է քթի ոսկրերի կոտրվածք, արյունազեղումներ, ձախ հոնքի շրջանում պատրված վերք, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում