Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող: Քվեարկությունն անցկացվել է Kicker-ի կողմից:
«Ինձ համար մեծ պատիվ է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին այս ապշեցուցիչ ընտրության համար»,- գրել է Մխիթարյանն իր ֆեսբուքյան էջում: