Ամերիկացի վիդեոբլոգերների թիմը նկարահանել է հոլովակ, որում ցուցադրել է, թե ինչ տեսք կունենար Uncharted 4: A Thief’s End էքշնն իրական կյանքում՝ հայտնում է lenta.ru-ն: Հոլովակում խաղի հերոսի նման հագնված տղամարդը թաքստոցից թաքստոց է տեղաշարժվում, կրակում հակառակորդներին և խուսափում է փամփուշտներից: «Խաղն» ուղեկցվում է վառ գրաֆիկական էֆեկտներով, մասնավորապես՝ հզոր պայթյուններով ու օդում թռչող փամփուշտների հետքերով:
Uncharted 4: A Thief’s End-ը արկածային էքշն է Sony PlayStation 4-ի համար, որը մշակել է Naughty Dog ստուդիան: Խաղի թողարկումից հետո մեկ շաբաթում աշխարհում վաճառվել է 2,7 մլն օրինակ: