Նավթը շարունակում է թանկանալ ԱՄՆ շուկայում վառելիքի պաշարների նվազման մասին տվյալների հրապարակումից հետո։ Brent-ի մեկ բարելի գինը կրկին գերազանցել է 49 դոլարը՝ փոխանցում է Interfax-ը։
American Petroleum Institute-ի տվյալներով՝ վառելիքի պաշարները նվազել են 5.14 մլն բարելով։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինը ICE Futures բորսայում բարձրացել է 1 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.08 դոլարի։
WTI թեթև նավթի մեկ բարելի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 1.15 տոկոսով՝ հասնելով 49.18 դոլարի։