Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար Մախաչկալայի «Անժի»-ն անցումային առաջին խաղում մրցակցի հարկի տակ հանդիպել է «Վոլգար»-ին և հաղթանակ տարել 0:1 հաշվով:
«Անժի»-ի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, սակայն նա խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին:
Հավելենք, որ Կառլեն Մկրտչյանն այս հանդիպումների պատճառով բաց է թողնելու Հայաստանի ընտրանու ուսումնամարզական հավաքն ԱՄՆ-ում, որի շրջանակում մեր թիմը հանդիպելու է Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: