Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահական համակարգի անցումն անվանել է իր կառավարության առաջնահերթություններից մեկը, հայտնում է RIA Novosti-ն:
«Նոր սահմանադրությունը, նախագահական համակարգը, երկրի նոր կառավարության մեթոդը անպայման կմտնեն կառավարության առաջնահերթությունների մեջ»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ ներկայացնելով նախարարների կաբինետի ծրագիրը թուրքական խորհրդարանում: