Սիրիայի հակամարտության պատճառով այդ երկրի 12 միլիոն բնակիչ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնցից 5 միլիոնը ընդհանրապես հեռացել են հայրենիքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլի Հումանիտար միջազգային գագաթնաժողովից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքերով` Թուրքիան առաջարկում է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի` մաքրելով ահաբեկիչներից:
«Մենք առաջարկում ենք այնտեղ նոր քաղաք կառուցել, որտեղ կտեղավորվեն բնակիչները, որոնք ձգտում են արտագաղթել Սիրիայից, ինչպես նաև Թուրքիայի տարածքի վրանային քաղաքների բնակիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը: