ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Միջադեպերի կանխման ու դրանց արձագանքման մեխանիզմների (ՄԿԱՄ) շրջանակներում մոտակա ժամանակներում Վրաստանի և Աբխազիայի հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Վրաստանի իր գործընկեր Դավիդ Դոնդուայի հետ բանակցությունների ընթացքում:
ՄԿԱՄ-ի շրջանակներում համդիպումը առաջարկվել է Վրաստանի ղեկավարության կողմից՝ մայիսի 19-ի միջադեպից հետո, երբ վրաց-աբխազական սահմանին սպանվել է Վրաստանի քաղաքացի: