Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելեն «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում է: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Սաութհեմփթոն»-ին:
Պելեի տեղափոխության հավանականությունը շատ մեծ է: Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհ է ֆուտբոլիստից: Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16 թվականների մրցաշրջանում հարձակվողը 11 գոլ է խփել:
Հիշեցնենք, որ Պելեի ծառայություններով հետաքրքրված են «Լացիո»-ն և «Միլան»-ը: