Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս զինծառայող, ևս չորս զինվոր ստացել են վնասվածքներ: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է Reuters-ը:
Թուրք ուժայինների տվյալներով` զինվորները հսկել են Վան շրջանի ճանապարհներից մեկը: Պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը:
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի վերցրել իր վրա: Ընդ որում՝ Անկարան այդ պայթյունի համար արդեն մեղադրել է ՔԱԿ-ի զինյալներին: