Բնական աղետների հետևանքով ավերածությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում են մինչև 300 միլիարդ դոլար, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ելույթ ունենալով Ստամբուլի միջազգային հումանիտար գագաթնաժողովի բնական աղետների և կլիմայական փոփոխությունների նիստում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նմանատիպ ավերածությունների կանխման գործում նշել է մի քանի հաջողություններ: Սակայն նա ընդգծել է, որ «կլիմայական փոփոխությունների, ուրբանիզացիայի և այլ գործոնների ազդեցության տակ բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը աճում է»:
«Վերջին 2 տասնամյակների ընթացքում մոտ 218 միլիոն մարդ ամեն տարի տառապել են բնական աղետներից, որոնց հետևանքները տնտեսությանը տարեկան բերել են 250-300 միլիարդ դոլարի վնաս»,- հայտարարել է Պան Գի Մունը: