Մեծ Բրիտանիայում ինը տարի անց գտել են կորած կատվին տնից 724 կմ հեռավորության վրա, հայտնում է Daily Express-ը:
Նորմա Ջին անունով կատուն կորել էր ինը տարի առաջ Անգլիայի Թորքի քաղաքում: Այս տարի նրան գտել են շոտլանդական Գլազգոյում և հանձնել բարեգործական կազմակերպությանը: Կատվի վրա գտնվող միկրոչիպի օգնությամբ կարողացել են իմանալ կենդանու ծագման մասին: Երբ հիմնադրամը զբաղվում էր տերերի փնտրմամբ, պարզվել է, որ այդ ժամանակ նրանք եղել են Շոտլանդիայում հանգստանալիս:
Հետագայում կենդանու տերերը Facebook-ում գրել են, որ այսքան տարիներ հետ կորցրել էին իրենց կենդանուն գտնելու հույսը: