Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի կարծիքով` արդարացի չէ այն փաստը, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դեռ «Ոսկե գնդակ» չի նվաճել:
«Արդարացի չի լինի, եթե Ինյեստան չարժանանա «Ոսկե գնդակ»-ի մինչև կարիերայի ավարտը` հաշվի առնելով նրա նվաճումները: Կարծում եմ` դժվար է ստանալ այդ մրցանակը Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում, բայց Ինյեստան արժանի է դրան:
Ուրախ էի Անդրեսին տեսնել հիանալի մարզավիճակում Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Սևիլիա»-ի դեմ խաղի ժամանակ: Նա թիմն իր հետևից էր տանում, երբ մնացին 10 ֆուտբոլիստով»,-Goal-ը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը: