Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է ձեռք բերել Կիևի «Դինամո»-ի պաշտպան Ալեքսանդար Դրագովիչի իրավունքները մինչև Եվրոպայի 2016 թվականի առաջնության մեկնարկը:
Ruhrnachrichten.de-ի տեղեկությունների համաձայն` դորտմունդցիները Դրագովիչի տրանսֆերային գործարքը կձևակերպեն առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք` Դրագովիչը դիտարկվում է որպես Մատս Հյումելսին փոխարինող, ով կարիերան շարունակելու է Մյունխենի «Բավարիա»-ում: