«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ կգերադասեր «կարմիր սատանաներ»-ի գլխավորությամբ Ժոզե Մոուրինյոյի փոխարեն տեսնել Խոսեպ Գվարդիոլային:
«Ես սիրում եմ Մոուրինյոյին: Բայց եթե դիտարկենք խաղաոճի տեսակետից չեմ կարծում, թե նա համապատասխանում է «Յունայթեդ»-ին: Ինձ դուր է գալիս նրա կիրքը, հումորը: Ժոզեն խելացի է և ինքնանվիրում է պահանջում ֆուտբոլիստներից: Նա տիտղոսներ է նվաճում:
Բայց ես չեմ կարծում, որ «կարմիր սատանաներ»-ի երկրպագուներին դուր կգա նրա ֆուտբոլը: Անգամ եթե Ժոզեն հաղթի: Ես կգերադասեի Գվարդիոլային: Նա Կրուիֆի հոգևոր որդին է»,- Mirror-ը մեջբերում է Կանտոնայի խոսքերը: