Ուկրաինա-բրիտանական «Պաշտպանական մենեջմենթի դպրոց» նախագիծը կբացվի Ուկրաինայում պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաների համար, երեքշաբթի հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Իվան Ռուսնակը նշել է, որ Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև անձնակազմի պատրաստության համագործակցությունը սկսվել է դեռևս 1994 թվականից: Այդ ժամանակվանից Միացյալ Թագավորության ուսումնական հաստատություններում Ուկրաինայի զինծառայողների և զինված ուժերում աշխատողների համար կազմակերպվել է 247 տարբեր կուրսեր: