Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Իշխանությունների կողմից պարտվողականություն է քարոզվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» նախաձեռնող խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, նախ անդրադառնանք ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրողություններին, Վիեննայում կայացած հանդիպմանը, համանախագահների և ՀՀ նախագահի կողմից արված հայտարարություններին: Ըստ Ձեզ՝ այս նոր իրավիճակում որո՞նք են այն ամենակարևոր խնդիրները, որոնց օր առաջ լուծումը հենց դիվանագիտական տիրությում կենսական կարևորություն ունի մեզ համար:

– Առաջին հերթին, որպեսզի կարողանանք որոշել հետագա ռազմավարությունը թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտներում, պետք է հասկանանք, թե ինչի արդյունք էր այս ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ չորսօրյա այս կարճ պատերազմում: Փաստն այն է, որ ստատուս քվոն խախտվեց, և խախտվեց ռազմական միջոցով: Դիվանագիտությունը չկարողացավ կանխել ռազմական գործողությունները, խախտվեց ռազմական բալանսը, Ադրբեջանը կարծեց, որ մի քանի օրվա ընթացքում կվերցնի այնքան, ինչքան կկարողանա: Այն, ինչ տեղի ունեցավ՝ դա ԼՂՀ տարածքային ամբողջականության խախտում էր, և հիմա ունենք նոր իրավիճակ: Ինչպես պետք է շարժվենք այս նոր իրավիճակում, արդյո՞ք այս նոր իրավիճակը մեզ համար դասեր քաղելու հնարավորություն ստեղծեց. միգուցե այս պատերազմը կարող է նոր հնարավորություններ բացել ՀՀ համար, սա կախված է այն մարդկանց մտածելակերպից, ովքեր այսօր ղեկին են և որոշումներ են ընդունում: Փորձագիտական պրոֆեսիոնալ հանրությունը կարող է իր առաջարկները տալ: Ես կարծում եմ՝ քառօրյա պատերազմի ժամանակ դիվանագիտական ճակատում տեղի ունեցած զարգացումները ադեկվատ չէին այն իրողություններին, որ արձանագրվեցին պատերազմից հետո, և շատ հարցերում խառնաշփոթ առաջացրին:

– Կարո՞ղ եք մատնանշել մի քանի քայլ, որոնք պետք է արվեին, բայց չեն արվել դիվանագիտական հարթությունում:

– Ես հակված եմ, որ ամեն ինչը դիտարկենք ընդհանուր համատեքստում, որովհետև պատկերն այստեղ շատ ավելի խճճված է, մենք ունենք քաղաքական հարթություն, ունենք տարածաշրջանային հարթություն, երկկողմ հարթություն, և դիվանագիտությունը, բնականաբար, պետք է այս ամեն ինչը հաշվի առներ: Երբ չաշխատեց դիվանագիտությունը, աշխատեցին թնդանոթները: Ես կարծում եմ, որ ցանկացած ճգնաժամ նորից հնարավորություն է. թնդանոթներից հետո էլ այդ գնդակը, որ հայտնվել էր հայկական դաշտում, այն դեպքերը, որ տեղի ունեցան՝ խախտումը և հարձակումը ԼՂՀ-ի վրա, հնարավորություն կարող էին տալ ՀՀ-ին դիվանագիտական ոլորտում միջազգային հանրության հետ մեկտեղ հանդես գալ նոր նախաձեռնությամբ, նրանք կարող էին փոխել իրավիճակը հօգուտ ՀՀ-ի, կարող էին փոխել նաև ձևաչափը՝ ԼՂՀ մասնակցությամբ, ոչ թե նախապայմաններ դրվեին բանակցելու, թե ոչ, այլ կարելի էր շատ հանգիստ և շատ արագ միջազգային հանրության ու Մինսկի խմբի համանախագահների հետ… մենք այսպիսի ֆորմուլա ունենք, որ ՀՀ դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ինչպես տեսանք չաշխատեց, մենք այս մասին այնքան ասացինք, որ մեզ թվաց, թե իրականում այդպես է, կյանքը դեռ ցույց կտա, չեմ ուզում առաջ ընկնել, համենայնդեպս այն նախաձեռնությունը, որ կարող էր մեզնից գնալ՝ չեղավ:

– Ըստ Ձեզ՝ Ս. Սարգսյանը չպե՞տք է գնար Վիեննա, քանի դեռ Արցախը չէր վերադարձել բնակցային սեղանի շուրջ, այդ հարցն ավելի կո՞շտ պետք է դրվեր:

– Իհարկե՝ ոչ, խնդիրը Վիեննա գնալ-չգնալու, բանակցելու մեջ չէ: ԼՂՀ հիմնախնդրի լուծման երկու ճանապարհ կա՝ կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական: Այն միջին ճանապարհը՝ ուղղված ստատուս քվոյի պահպանմանը, իրեն չարդարացրեց և բերեց ռազմական գործողությունների, որը սպասելի էր ռազմական բալանսի՝ հօգուտ Բաքվի խախտման ֆոնին:

– Հայաստանը ի՞նչ պետք է անի, ի՞նչ առաջարկներ…

– Բանակցային սեղանի շուրջ պետք է նստել նորացված, սեփական նոր նախաձեռնությամբ: Դիվանագիտության մեջ շատ կարևոր է, թե ինչքանով ես դու պատրաստ և ինչքանով է դիմացինը հասկանում քո ուժը: Բոլորին թվում է, որ եթե մենք որոշակի ռազմական անհաջողություններ ունեցանք, դա նշանակում է, որ Ադրբեջանն ավելի ուժեղ դիրքերից պետք է ելույթ ունենար, այդպես չէ: Երբ հարձակվել են քեզ վրա, և դու ունես իսլամական վայրագությունների այնպիսի աղաղակող փաստեր, այնպիսի իրավիճակ, որը կարող ես օգտագործել հօգուտ քեզ, միջազգաին հանրությանն ապացուցես, որ ԼՂ-ի ոչ միայն մասնակցությունը բանակցություններում, այլ նաև ԼՂ-ի ինքնորոշման ամրագրումն անկախության ճանաչման միջոցով նախապայման է, որպեսզի որևէ դիվանագիտական գործընթաց շարունակվի, և հանդես գաս որոշակի ավելի լուրջ, ավելի կոնստրուկտիվ փաթեթով և առաջարկներով, այստեղ արդեն աշխատանքի հարց է, որ կարողանաս միջնորդ կողմերին՝ եռանախագահներին համոզես դրա անհրաժեշտության, այժմեականության մասին և շարժվես առաջ, ինչը մենք չտեսանք:

– Բայց մենք գիտենք, որ համանախագահների համար հաճախ առաջնային տեղում իրենց շահն է: Դուք նշեցիք՝ դիվանագիտությունը չաշխատեց, աշխատեցին թնդանոթները: Տարիներ շարունակ հայկական դիվանագիտության հույսը եղել է այն, որ ադրբեջանական կողմը այս կամ այն մեզ համար ոչ ցանկալի տարբերակը առաջինը ինքը կմերժի… Արդյո՞ք անցած 15 և ավելի տարիների ընթացքում հենց մեր դիվանագիտության աշխատանքը չէր բերել և մեզ մտցրել մի փակուղային իրավիճակ, որի հանգուցալուծումը լինելու էր այսպիսի պատերազմական գործողությունների դիմելը: Այսօր շատ է խոսվում 800 հա կորցրած տարածքների մասին, և «Համախմբում» կուսակցությունն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, որ անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը: Տարածքների հարցն, ըստ էության, միշտ եղել է այդ բոլոր բանակցվող փաստաթղթերում. եթե այս տարբերակը ընդունելի չէր ոչ մեզ համար, ոչ Ադրբեջանի, այդ դեպքում ինքնին կանխորոշելի չէ՞ր, որ լինելու է ռազմական ճանապարհը:

– Եթե մենք սկզբում (ԼՂՀ հիմնախնդրի) սկսել ենք դե ֆակտո անկախ, դե յուրե Ադրբեջանի կազմում, հետո եկել ենք երկրորդ տարբերակին՝ դե ֆակտո անկախ, դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում, երրորդը՝ պետք է աշխատանք տարվեր, օրինակ, նույն Մադրիդյան սկզբունքներում որոշակի տարիներին, եթե սկզբից չէր խոսվում ընդհանրապես ինքնորոշման իրավունքի մասին, որոշակի բանակցային և դիվանագիտական ջանքերի շնորհիվ ինքնորոշման իրավունքն ամրագրվեց:

– Բայց զուգահեռ Ղարաբաղը դուրս մղվեց:

– Ինքնին ինքնորոշման իրավունքի ամրագրումը դեռ չի ապահովում անկախությունը, որովհետև ինքնորոշման իրացումը կարող է ունենալ տարբեր ձևեր. ինքնորոշումը կարող է լինել լայն ինքնավարություն, կարող է լինել ֆեդերատիվ պետության մեջ ինքնորոշված տարածք, կարող է լինել կոնֆեդերացիա… Սա դիվանագիտական աշխատանքի ընթացք է, և եթե կան ինչ-որ սկզբունքներ, համանախագահողները ինչ-որ առաջարկներ են ներկայացնում, և դա վերցնում ես որպես հիմք, դա չի նշանակում, որ դու դա ընդունել ես, դրա հետ համաձայն ես, այլ դու դա վերցրել ես որպես հիմք բանակցությունները շարունակելու համար: Իսկ բանակցությունների արդյունքն արդեն կախված է հմտություններից, հմտությունների ընթացքի ավարտը կախված է նրանից, թե ինչպես դու կբանակցես, ինչպես կկարողանաս քո ազգային և պետական շահերը պաշտպանել, ինչպիսի պետություն կունենաս, որովհետև չմոռանանք, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, և ամուր, հզոր պետությունը, բնականաբար, կունենա նաև ամուր, իր նպատակին հասնող դիվանագիտություն, բայց մենք այսօր արդյոք ունե՞նք այդ ներքին իրավիճակը, որպեսզի կարողանայինք մեկը երկուս սարքել դիվանագիտական ճակատում, ինքնորշման իրավունքը մի քայլ էլ առաջ տանեինք, որ կարողանայինք սկզբից ևեթ ամրապնդեինք անկախությունը, կարգավիճակը, հետո անցնեինք մնացած տեխնիկական մանրամասներին՝ մեխանիզմների գործածում, տարածքների վերադարձ կամ այլ բանակցություններ: Մեր ժողովրդի մոտ թյուրըմբռնում կա դիվանագիտության, դիվանագիտական պրոցեսի և դիվանագիտության արդյունքների հետ կապված: Ֆրանսիական ասացվածք կա. «Բոլորն ասում են, վայ, դիվանագիտությունը կարծես ֆրանսիական ապուր լինի, ուտում են և ասում՝ ինչ համեղ է, բայց ոչ մեկը չգիտի՝ ինչից է պատրաստված»: Որպեսզի դու պատրաստես այդ ապուրը, պիտի շատ լավ խոհարար ունենաս:

– Այդ հարցում կարծեք թե տարիներ շարունակ խնդիր ունենք: Վերադառնալով այն քայլերին, որոնք պետք է արվեին և չարվեցին. ապրիլյան, եթե չեմ սխալվում հենց ապրիլի 4-ին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, զուգահեռաբար նաև նշեց, որ հրահանգել է Հայաստանի արտգործնախարարությանը Ղարաբաղի հետ աշխատել ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման ուղղությամբ: Ձեր գնահատմամբ՝ այս երկու քայլերը՝ այդ երկու խաղաքարտերն արդյո՞ք բավարար չափով խաղարկվեցին, արդյո՞ք ժամանակավրեպ չէին նման հայտարարությունները, եթե չկար առաջին քայլին հաջորդող երկրորդ քայլը, թե՞ դրանք ճիշտ լուծումներ էին, և պետք էր գնալ դրան:

– Դիվանագիտությունը հետևողական աշխատանք է, և հասկանալի պատճառներով ԼՂՀ անկախության ճանաչման հարցը եկավ մեջտեղ, և իշխանությունները դա առաջ մղեցին, բայց ստեղծեցին շատ ավելի մեծ խառնաշփոթ, որովհետև եթե կառավարության նիստում որոշվում է, որ այդ հարցը պետք է ընդգրկվի, և կառավարությունը ուղարկում է ԱԺ, որտեղ մեծամասնությունն իշխող կուսակցությունն է, և եռանախագահողները անհասկանալի իրավիճակի մեջ են և սկսում են բացասական հայտարարություններ անել՝ այս ի՞նչ ճանաչման գործընթաց է սկսվել, և այդ հարցը մնում է օդից կախված, ԱԺ-ում էլ ոչ մի բանի չես հասնում, սա նման է, որ ուզում ես ջրի մեջ մտնել, բայց չոր մնալ, այդպես չի լինում:

– Այսինքն՝ լավ հաշվարկված չէր քայլերի հաջորդականությունը:

– Իհարկե, սա որոշակի գործոն է օգտագործելու համար, սակայն ժամկետներն են շատ կարևոր: Դա նույն բանն է, որ ատրճանակը հանում ես և ասում ես՝ չեմ ուզում կրակել, բայց դու ատրճանակը հանել ես, և դիմացինն էլ գիտի, որ դու չես կրակելու: Եվ այս ընդհանուր տրամադրությունները, որոնք առկա են և մեր հասարկության մեջ և իշխանությունների կողմից պարտվողականություն է քարոզվում…

– Կարծում եք պարտվողականությո՞ւն է քարոզվում:

– Ես ոչ միայն տեսնում եմ այդպիսի տրամադրություններ, այլ նաև փորձ է արվում որոշակի տնային աշխատանքի պես հանրությանը այդպես ներկայացնել:

– Նկատի ունեք 800 հա կորցրած տարածքների վերաբերյալ հայտարարությո՞ւնը:

– Իհարկե: Մեր ժողովուրդը շատ իմաստուն է և որևէ ձևով չի տրվի այդ մանիպուլյացիաներին: Նժդեհն ասում էր՝ այն ժամանակվանից, երբ որ հայը սկսեց վախենալ մահից, օտարը տիրեց Հայաստանում: Հարցն այստեղ մահը չէ, հարցն այստեղ երկընտրանք դնելն է՝ զոհեր, թե տարածքներ. նման հարցադրումն ընդհանրապես անընդունելի է, սա ոչ միայն մեր հասարակության և բանակում՝ առաջին գծում կանգնած մեր սահմանները պաշտպանողների համար է վատ ազդակ, այլ նաև թշնամուն շատ վատ ազդակ է. եթե նման ազդակներով գնում ես բանակցությունների, արդեն հակառակորդդ գիտի, թե որտեղ է քո նահանջելու կարմիր գիծը և հասկանում է, որ նահանջի հնարավորությունները շատ են, ուրեմն ինքը դառնում է էլ ավելի պահանջկոտ, ավելի ագրեսիվ և էլ ավելի անկաշկանդ իր հարցադրումների մեջ:

Կարծում եմ, որ հստակ պետք է այդ խնդիրը դնենք մեր ժողովրդի առաջ, կարծում եմ, որ ժողովուրդն է, որ պետք է բերի այդ փոփոխությունները, որովհետև կա գիտակցումը, որ մենք այսկերպ շարունակել չենք կարող: Եթե մենք դնում ենք հաղթանակի նպատակ, հաղթանակի հասնելու համար ով որ ցանկանում է մինչև վերջ հասնել այդ նպատակին, նա հաղթանակ է գրանցում: Եթե քո նպատակը հաղթանակը չէ, դու չես կարող հաղթանակի հասնել ի վերջո՝ ո՛չ դիվանագիտական ճակատում, ո՛չ ներքին քաղաքականության մեջ, ո՛չ էլ որևէ այլ ճակատում: Ինքդ պիտի հավատաս քո հաղթանակին, այսօր մեր ժողովուրդն այդ հաղթանակի հավատի կարիքն ունի, որն ինքը չի տեսնում իր այսօրվա ղեկավարներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում