Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից: Գերմանացիներն աշխարհի գործող չեմպիոններն են:
«Կարծում եմ, որ Մյուլերը, Խեդիրան, Նոյերը, Բոատենգը, Հյումելսը և Շվայնշտայգերը պետք է թիմը տանեն իրենց հետևից: Ցանկանում ենք Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ճնշումը միայն ուժ է տալիս մեզ»,- Sky Sports-ը մեջբերում է Լյովի խոսքերը:
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության խմբային փուլում Գերմանիայի ընտրանու մրցակիցներն են Լեհաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: