Նախօրեին Երևանում հանդիսավորությամբ բացվել է խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Արձանի հեղինակը քանդակագործ Համլետ Մատինյանն է, ճարտարապետը՝ Միաքայել Միսկայանը:
Արձանի նշանակությունն ու գեղեցկությունը սոցիալայան ցանցերում լայն քննարկման առիթ է դարձել: Օգտատերերը չեն կարողանում հասկանալ՝ որն է մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը տեղադրելու նպատակը հատկապես այս կերպարով:
Քանդակագործ Համլետ Մատինյանը վստահ է՝ արձանը վաղուց պետք է իր տեղը գտած լիներ Երևանում: Իսկ քննարկման առիթ դարձած Մարշալի նստած կեցվածքը քանդակագործի ստեղծագործական մտքի թռիչքն է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ արձանի կեցվածքը դիտելով՝ համեմատում են գողերի գերեզմանների արձանների հետ, քանդակագործը նշեց. «Ուրեմն աշխարհի մեծագույն «գողերից» մեկն է եղել մեր մարշալը, որ կարողացել է այդ իմպերիայում… Գահին բազմում են թագավորները, մարշալները»:
Մանրամասները՝ տեսանյութում: