Թուրքիայի Վճռաբեկ դատարանը թույլտվություն է տվել անցկացնելու «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության համագումար, որի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել կուսակցության մի շարք աչքի ընկնող անդամներ, ովքեր պահանջում են նախագահ Դևլեթ Բահչելիի արտաժամկետ վերընտրություններ, հայտնում է NTV-ն:
Բահչելին, ով կուսակցությունը ղեկավարում է 1997 թվականից, մեղադրվում է վերջին՝ 2015 թվականի նոյեմբերի ընտրություններում ձախողման մեջ, երբ կուսակցությունը կորցրել է խորհրդարանում տեղերի մոտ կեսը:
Կուսակցության բազմամյա առաջնորդի փոխվելու դեպքում սպասվում է, որ նոր ղեկավարությունը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության նկատմամբ՝ մասնավորապես երկրի ղեկավարման նախագահական համակարգին անցնելու նրա պլանների: