Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի գործակալը բանակցել է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարների հետ: Կողմերը քննարկել են «արքայական ակումբ»-ի սանի վերադարձը Մադրիդ:
Ենթադրվում է, որ «Ռեալ»-ը ցանկանում է վերադարձնել Մորատային` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 30 մլն եվրո: Այդ գումարը նշվել է ֆուտբոլիստի պայմանագրում Մորատայի` «Ռեալ»-ից «Յուվենտուս» տեղափոխության ժամանակ:
AS-ի տեղեկությունների համաձայն` այնուհետև «արքայական ակումբ»-ը կվաճառի հարձակվողի տրանսֆերը, որը պատրաստ է գնել Լոնդոնի «Արսենալ»-ը: