Զինված ընդդիմության միացյալ ուժերը՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որի միջուկը կազմում են քրդական ջոկատները, հայտարարել է Ռաքքայի ազատագրման օպերացիայի սկսման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» բոլոր ջոկատների մասնակցությամբ մենք սկսում ենք սիրիական Ռաքքա շրջանի հյուսիսի ազատագրումը»,- երեքշաբթի լրագրողներին հայտնել է քրդական աշխարհազորի հրամանատար Ռոջդա Ֆելաթը:
Հարձակումը տեղի կունենա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, որը Սիրիայում և Իրաքում ավիահարվածներ կհասցնի ԴԱԻՇ-ին: