Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ե՛վ Թրամփի, և՛ Քլինթոնի հարցում Հայաստանը և հայերը մտածելու խնդիր են ունենալու

Նախագահական մրցապայքարի նախընտրական շրջանում նախագահի երկու հիմնական թեկնածուները՝ Քլինթոնն ու Թրամփը, կպայքարեն իռլանդական, հրեական և հայկական համայնքների ձայների համար։

Ընտրական գործընթացներին և Ամերիկայի հայ համայնքի դիրքորոշմանը վերջին տարիներին Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ներսից է ծանոթ: Չնայած ամերիկահայերն ավանդաբար սատարում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, քանի որ ամերիկահայ կազմակերպությունների առաջնորդները միշտ սերտ կապ են ունեցել Կոնգրեսի և Սպիտակ տան բարձրաստիճան դեմոկրատ քաղաքական գործիչների հետ, քաղաքագետն այդուհանդերձ վստահ է՝ դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի՝ Հիլըրի Քլինթոնի ընտրվելու պարագայում Ցեղասպանության թեման չի բարձրաձայնվի: Քաղաքագետը նույնը չի կարող ասել Թրամփի ընտրվելու դեպքում:

Հայկ Մարտիրոսյանը կարծում է՝ դեմոկրատներին չաջակցելու պատճառը մեկն է. դեմոկրատ Բարաք Օբաման նախընտրական շրջանում խոստացավ ճանաչել Ցեղասպանությունը, մինչդեռ ընտրվելուց հետո դրժեց խոստումը:

Նախագահի թեկնածուներին պետք է դիտարկել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև հայ-ադրբեջանական հակամարտության պրիզմայից: Այս տեսանկյունից քաղաքագետը չի բացառում, որ Քլինթոնը կարող է ադրբեջանամետ դիրքորոշում ունենալ:

Ամերիկայի հայ համայնքի շրջանակում կան նաև Քլինթոնի թեկնածությունը սատարողներ: Ըստ նրանց՝ Քլինթոնը Սենատում բազմաթիվ հայամետ բանաձևերի է աջակցել ` հանդես գալով որպես համահովանավոր: Սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում Կոնգրեսի լսումների ժամանակ Քլինթոնը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից: Նրա թեկնածությունը սատարող ամերիկահայերի կարծիքով՝ ի տարբերություն Օբամայի՝ Քլինթոնը դեռ լիովին չի սպառել համայնքի վստահության պաշարը: Ի դեպ, Հիլըրի Քլինթոնը ԱՄՆ միակ պետքարտուղարն է, որ երկու անգամ աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում