ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը խորհրդարանում էր նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրազդանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ Կ. Գուլոյանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, մարզպետն արձագանքեց. «Ես, որպես մարզպետ, «քթել» եմ, որ քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին, ինչի՞ չեզոք դիրք ունենամ: Ժողովուրդը դե եթե դժգոհում էր, թող չընտրեր»:
Հարցին՝ Ձեզ գոհացնո՞ւմ է Հրազդանում Արամ Դանիելյանի կատարած աշխատանքը, մարզպետը պատասխանեց. «Ոչ, բազմիցս հետը զրույց եմ ունեցել, ասել եմ` պետք ա ամեն ինչ շտկվի»: Նրա խոսքով՝ ոչ թե Արամ Դանիելյանն է վատ աշխատել, այլ համայնքային այդ բյուջեով չէր կարող խնդիրները լուծել:
«Արամին աջակցել եմ, որովհետև իմ ընկերն ա: Թեման փակեցինք»,- լրագրողների հետ զրույցն այսպես եզրափակեց Կ. Գուլոյանը: